Ղարիբաշվիլին կմեկնի Չինաստան

Վաղը՝ հուլիսի 26-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։

Կառավարության ղեկավարը համաշխարհային առաջնորդների հետ միասին կմասնակցի FISU 31-րդ ամառային համաշխարհային համալսարանական խաղերի բացման արարողությանը։ Համաշխարհային համալսարանական խաղերին այս տարի մասնակցում է 50 վրացի ուսանող։

FISU 31-րդ ամառային համաշխարհային համալսարանական խաղերի բացման արարողությունից հետո վարչապետը պատվիրակության հետ կմեկնի Պեկին։
Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ բարձր մակարդակի հանդիպումներ։