Մեկնարկում է միասնական ազգային քննությունների գրանցումը

2024 թվականի միասնական ազգային ​​քննությունների, մագիստրատուրայի քննության և ուսանողների դրամաշնորհային մրցույթի գրանցումը կսկսվի մարտի 4-ի ժամը՝ 10:00-ին և կավարտվի ապրիլի 4-ին՝ ժամը 18:00-ին: Գրանցումը հնարավոր կլինի առցանց online.naec.ge. կայքում։

Միասնական ազգային ​​քննությունների գրանցման գործընթացը տեղի կունենա մի քանի փուլով. առաջին հիմնական փուլում՝ մինչև ապրիլի 4-ը, ժամը 18:00-ը, դիմորդը պարտավոր է լրացնել անձնական տվյալները, ընտրել քաղաքը, որտեղ հանձնելու է քննությունը և հանձնելիք առարկաները։ Նշված ժամկետը լրանալուց հետո քննություններին հնարավոր չի լինի գրանցվել։

Երկրորդ փուլում՝ դիմորդները կարող են փոխել համալսարանը և ուսումնական ծրագիրը (ֆակուլտետ), ինչպես նաև քննության լեզուն մինչև ապրիլի 15-ի ժամը 18:00-ն։ Կրթական ծրագրերի ցանկում փոփոխությունները հնարավոր կլինի կատարել բողոքարկման արդյունքների հրապարակման հաջորդ օրվանից։

Ի դեպ, ուսուցիչների քննությունների գրանցման մասին տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ՝ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքում։

Ավելին՝ naec.ge կայքում: