Սաակաշվիլին խոսել է աղմուկ հանած ֆիլմի մասին

«Ընկերներ, ինչ ֆիլմի ժամանակ եք գտել, դուք իրականում հենց սարսափ ֆիլմում եք ապրում», — «Մթավարի արխի» հեռուստատեսության թոք-շոուի ընթացքում անդրադառնալով Լևան Ակինի And then we danced («Իսկ հետո մենք պարեցինք») ֆիլմին, այսպես է արտահայտվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նրա խոսքով, յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դիտել ֆիլմը, պետք է ունենա դրա հնարավորությունը: Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկը հատուկ է արվում՝ հիմնական խնդիրներից շեղելու համար:

«Ինչ վերաբերում է ֆիլմին, Վրաստանը քրիստոնեական արժեքների երկիր է: Քրիստոնեական արժեքները նշանակում են հանդուրժողականություն, մարդասիրություն, որոշ հարցերում ազատություն, բայց կան սահմաններ, որոնք քրիստոնեության սահմաններում չեն տեղավորվում: Եվ եկեք չանհանգստանանք այլակարծության մասին։  Ինչ վերաբերում է տեղի ունեցածին, իմ կարծիքով, իհարկե, այն բոլորովին ոգեշնչող է: Արդյոք Վրաստանում խնդիրներն ավելի շատ չեն, քան ընդհամենը ֆիլմ դիտելը», — ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք՝ վրացի նույնասեռական զույգի մասին աղմուկ հանած ֆիլմի պրեմիերան Վրաստանում կայացավ նոյեմբերի 8-ին: Այն մինչ այդ Կանի կինոփառատոնում այն զբաղեցրել է 10-ից 8-րդ հորիզոնականը, որոշ կինոգետների խոսքով, հնարավոր է արժանանա օսկարի մրցանակին: Բացի այդ, նոյեմբերի 8-ին Մինսկի Listapad կինոփառատոնում ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորող Լևան Գելբախիանիին շնորհվել է «լավագույն տղամարդու դեր» մրցանակը:

Վրաստանում ֆիլմի պրեմիերան նոյեմբերի 8-ին, 9-ին և 10-ին ուղեկցվել է բողոքի ցույցերով: