Օդում պինդ մասնիկների պարունակությունն ավելացել է 

Մթնոլորտային օդում պինդ մասնիկների պարունակությունը Վրաստանի որոշ շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաք Թբիլիսիում աճել է, տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Գործակալության տվյալներով, հնարավոր է՝ դրա պատճառը հարավից և հարավ-արևելքից անապատային փոշու զանգվածների տարածումն է։ Նրանց պնդմամբ՝ տարվա որոշակի օրերին նմանատիպ սինոպտիկ իրավիճակի ժամանակ անդրսահմանային աղտոտվածություն է գրանցվում։

Նույն հաղորդագրության համաձայն, ցանկացած շահագրգիռ անձ հնարավորություն ունի մթնոլորտային օդի որակի պորտալում ծանոթանալ օդի որակի վիճակի մասին տեղեկատվությանը և ստանալ առողջապահական առաջարկություններ։