Թող իմ արածի հարյուրերորդականը անեն` նոր ասեն, որ անցյալ եմ. Սաակաշվիլի

«Նախ իմ արածի հարյուրերորդականը արեք և հետո խոսեք, որ ես անցյալ եմ»,- «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:
Վերջինիս խոսքով, Վրաստանի իշխանություններն անգործության են մատնված և հիմնականում իրականացնում են այն ծրագրերը, որոնք տարիներ շարունակ քննադատում էին  և որոնց հիմքերը նախկին իշխանություններն են դրել:
«Այն ամենը, ինչի վրա կանգնած է Վրաստանը իմ և իմ թիմի կողմից է ստեղծվել:  Զբոսաշրջությունը մենք ենք հիմնել և այդ զբոսաշրջության վրա է հիմնված Վրաստանի տնտեսությունը: Մի՞թե Լազիկայի և Բաթումիի համալսարանների դեմ չէր պայքարում խավարի այս առաքյալը: Որևէ նոր ծրագիր չունեն, սրանք իմպոտենտ են»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին

Թողնել պատասխան