Աջարիայի ճանապարհային ոստիկանությունը նոր ղեկավար ունի

Աջարիայի ճանապարհային ոստիկանության ղեկավարի պաշտոնոմ նշանակվել է Մանուչար Կացիտաձեն: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Մանուչար Կացիտաձեն մինչ այդ աշխատել է Թբիլիսիի ճանապարհային ոստիկանությունում:

Աջարիայի ճանապարհային ոստիկանության նախկին ղեկավար Լևան Մաիսուրաձեն օրեր առաջ ազատվել էր պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:

Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան