«Ներկայացնում եմ մի երկիր, որի 20 տոկոսը բռնազավթված է». Մարգվելաշվիլին Աբու Դաբիում դասախոսություն է կարդացել

Պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող  Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմավարական հետազոտությունների կենտրոնում:

Նախքան դասախոսությունը, Վրաստանի նախագահին հյուրընկալել է կենտրոնի տնօրենը: Գիորգի Մարգվելաշվիլին կենտրոնի գրադարանին է նվիրել Շոթա Ռուսթավելիի «Վագրենավորի» անգլերեն թարգմանությամբ գիրքը:

Գիորգի Մարգվելաշվիլին իր ելույթի ընթացքում խոսել է Վրաստանի առջեւ ծառացած մարտահրավերների, Վրաստանի զարգացման եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ գործընկերության կարեւորության մասին:

«Ես ներկայացնում եմ այն ​​երկիրը, որի 20 տոկոսը բռնազավթված է հարեւան պետության կողմից՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր մանդատները եւ պատմական ու տնտեսական տրամաբանությունը: Այլ կերպ կոչել հնարավոր չէ, քանի որ Վրաստանի զավթումը ոչինչ չի տվել Ռուսաստանին», — հայտարարել է Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան