Դատարանը կվճռի Վրաստանի ապագան․ կարծում է Բաքրաձեն

«Մոտենում է այն վճռորոշ պահը, երբ կպարզվի, թե ինչպիսի երկիր կլինի Վրաստանը առաջիկա տարիներին»,- այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության աջակցության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն։
Ըստ Բաքրաձեի՝ «Ռուսթավի 2»-ը հեռուստաընկերություն է, որը բարձրաձայնում է կառավարության կողմից անտեսված, մինչդեռ հասարակության համար կարևոր հարցեր։
«Կլինենք նորմալ, անկախ, եվրոպական արժեքներով և ժողովրդավարությա՞մբ, թե՞ այնպիսի երկիր ինչպիսին է Ռուսաստանը, որտեղ գոյություն չունի բազմակարծություն: Մարդիկ կարող են հավանել կամ չհավանել Նիկա Գվարամիային: Կարող են ծիծաղել կամ չծիծաղել Վանո Ջավախիշվիլու վրա, բայց պետք է հասկանան, որ այն ինչ որոշվում է այսօր, չի վերաբերում ո ՛չ Նիկա Գվարամիային և ո ՛չ էլ Վանո Ջավախիշվիլուն: Սա վերաբերում է յուրաքանչյուրիս ապագային, թե ինչպիսի երկրում կապրենք և կլինի՞, թե՝ ոչ այնպիսի հեռուստաընկերություն, որը կխոսի այն խնդիրների մասին, որոնց մասին կառավարությունը չի խոսում», — հայտարարեց Դավիթ Բաքրաձեն:
«Ռուսթավի 2»-ի աջակցության ակցիան շարունակվում է։

Թողնել պատասխան