Սա աբսուրդի թատրոն է. Ուսուփաշվիլին՝ «ցիանիդի» գործի մասին

Վրաստանի խորհրդարանի նախկին ղեկավար, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ուսուփաշվլին «Պալիտրանյուզի» «360 աստիճան» հաղորդման շրջանակներում անդրադարձել է «ցիանիդի»  գործին:

Ըստ  նրա՝ այս գործի ընթացքում կողմերն սկսել են «մարտեր առանց կանոնների», որում հոգևոր դեմքերին դարձրել են քաղաքական գործիչներ և  ներքաշել  իրենց բանավեճերի  մեջ: Խորհրդարանաի նախկին խոսնակը կոչ է արել լրագրողներին՝ պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը:

«Վերջերս մենք տեսնում ենք, թե ինչպես է վկան իրեն գլխավոր դատախազի տեղ դնում: Սա վտանգավոր է համակարգի համար: Եթե վկան փորձում է համոզել հասարակությանն իր ճշմարտացիության մեջ, ինքն արդեն վկա  չէ: Նա արդեն որպես ականատես պիտանի չէ : Սա աբսուրդի թատրոն է, որտեղ իրականությունը հասկանալը դժվար է, սակայն այս ամենը վնասում է մեր հասարակությանը»: 

Թողնել պատասխան