Վրաստանում ԵՄ դեսպանը կայցելի Կախեթի

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը փետրվարի 22-ին կայցելի Կախեթի։

«Երկօրյա այցս Կախեթի սկսելու եմ Մանավի բանտից։ Կենտրոնական և տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ կվերանայեմ այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք՝ նպաստելու շրջանների զարգացմանը» — լրագրողների հետ զրույցում ասել է դեսպանը։

Հարցելի պարզաբանմամբ, ԵՄ-ի նպատակներից մեկը մարզերի հավասարաչափ զարգացումն է։

«ԵՄ-ի գլխավոր նպատակներից մեկը մարզերի զարգացումն է: Մասնավորապես, նվազեցնել քաղաքների և գյուղերի միջև եղած տարբերությունը՝ հնարավորություններ ընձեռելով մարզերի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և մշակութային ժառանգության պահպանմանը» — նշում է դեսպանը։