Հասարակական տրանսպորտի 68,2 տոկոսը երբևէ տեխզննում չի անցել

Վրաստանում առնվազն գրանցված են 55 հազար 210 միկրոավտոբուս և ավտոբուս։ Այս և ներքոնշյալ տվյալները տարածել է Վրաստանի ավտոտեխզննման կենտրոնների ասոցիացիան։

Ըստ հաորդագրության՝ դրանցից 36 հազար 560-ը (68,2 տոկոս) երբեւէ տեխզննում չեն անցել: 2022 թվականին միայն 18 հազար 650 գրանցված ավտոտրանսպորտային միջոց է տեխզննում անցել:

Ասոցիացիան հետևություն է արել, որ մեծ հավանականությամբ ուղևորները հիմնականում փոխադրվում են տեխնիկապես անսարք մեքենաներով։