Երեկվա օրը համառոտ. փետրվարի 29

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լոնդոնում Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի կազմակերպած քննարկմանը մի շարք քաղաքական հայտարարություններ է արել:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «վնասակար» է գնահատել Եվրախորհրդարանի զեկույցը, որը վերաբերում է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ներմանը:

«Մետա» քաղաքական գովազդի գրադարանի (Ad Library) տվյալների համաձայն, 2023 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Facebook և Instagram հարթակներում Վրաստանի օգտատերերի համար սոցիալական կամ քաղաքական գովազդ է տեղադրվել 846 էջ/աքաունթ:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը խորհրդարան կատարած այցի ժամանակ ասել է, որ Վրաստանի անկախությունից հետո ոչ մի երկիր ավելի ուժեղ աջակից և բարեկամ չի եղել Վրաստանին, որքան Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատմամբ՝ 2024 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, Վրաստանում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,8 տոկոս։

Ըստ «Transparency International — Վրաստանի» (TI)՝ կառավարությունը չի կատարում Եվրահանձնաժողովի պայմանները, որոնք անհրաժեշտ են ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար։

Թբիլիսիի Սամգորի թաղամասում՝ Լիլո բնակավայրի մերձակայքում գտնվող Ծենուբանի գյուղում 21-ամյա աղջկա սպանության համար մեղադրվող տղամարդը ձերբակալվել է։