12 տարեկանից բարձր երեխաները կարող են խթանիչ դոզա ստանալ

Վրաստանի իմունիզացիայի խորհուրդը թույլատրել է 12 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար կորոնավիրուսի դեմ խթանիչ՝ booster դոզայի կիրառումը։

Իմունականխարգելման տեխնիկական խորհրդականների խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով՝ խթանիչ դոզան հասանելի կլինի քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար։

Ըստ Չխաիձեի՝ այդ խմբի երեխաները կկարողանան պատվաստվել միայն կառավարության համապատասխան հրամանից հետ։