ԵՄ հարցաշարի երկրորդ մասը լրացված է

Վրաստանը լրացրել է նաև ԵՄ անդամակցության հարցաշարի երկրորդ մասը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին:

Արտգործնախարարի խոսքով, Վրաստանի կառավարությունը նախատեսում է մայիսի 10-ին Եվրահանձնաժողովին ներկայացնել հարցաթերթի երկրորդ մասը։

«Ինչպես գիտեք, հարցաշարի  երկրորդ մասն ավելի շատ տեխնիկական և ոլորտային բնույթ ուներ, և դրա պատրաստման համար մեծ ջանքեր են գործադրվել։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր պետական գերատեսչություններին, ստորաբաժանումներին, որոնք մասնակցել են այս շատ կարևոր գործընթացին»,- ասել է Դարչիաշվիլին։

Կարդացեք նաև՝

ՀԿ-ները կառավարությունից պահանջում են հանրայնացնել ԵՄ հարցաշարի պատասխանները