Կորոնավիրուսով վարակման մեկշաբաթյա տվյալները

Անցած շաբաթվա ընթացքում (21.08-28.08.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 հազար 737 նոր դեպք։ Առողջացել է 14 հազար 486 հիվանդ, իսկ 3 պացիենտ մահացել է։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Ըստ տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 76 հազար 704 թեստավորում է կատարվել:

Վերջին 14 օրվա դրական ցուցանիշը 17 տոկոս է: