Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Polygon Foundation-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Սանդիպ Նաիլվալի հետ, ով Վրաստանում է գտնվում Թբիլիսիի ֆինանսական գագաթնաժողովի շրջանակներում։
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչը կնպաստի երկրում թվային տնտեսության զարգացմանը։
«Զրույցը վերաբերել է երկրում առկա ներդրումային հնարավորություններին, ճկուն օրենսդրական շրջանակին և ֆինտեխ ընկերությունների զարգացմանը աջակցելու նպատակով ներդրված նորամուծություններին։
Նշվել է, որ ռազմավարական դիրքը, Միջին միջանցքի հեռանկարները, մակրոտնտեսական կայունությունն ու բարենպաստ բիզնես միջավայրը Վրաստանին հնարավորություն են տալիս դառնալ տարածաշրջանային կենտրոն ֆինանսական ծառայությունների և տեխնոլոգիական նորարարությունների ուղղությամբ։
Հանդիպմանը ուշադրություն է դարձվել նաև երկրի արագ տնտեսական աճին և բարձր մրցունակ բիզնես միջավայրին, ինչը հաստատվում է նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունների վարկանիշներով», — ասված է տարածված հայտարարության մեջ։