Հարավային Օսիան մոտ ապագայում կմիանա Ռուսաստանին․ Բիբիլով

Վրաստանի կողմից չվերահասկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ խոստանում է մոտ ապագայում միանալ Ռուսաստանին։

Հատկանշական է, որ Բիբիլովը նախկինում բազմիցս նման հայտարարություններ է արել։

«Օս ժողովրդի հիմնական, պատմական և ռազմավարական նպատակը Ռուսաստանի հետ միավորումն է։ Առաջիկայում մեր կողմից կձեռնարկվեն համապատասխան իրավական քայլեր։ Հարավային Օսիայի Հանրապետությունը կվերադառնա իր պատմական հայրենիք՝ Ռուսաստան»,- մարտի 30-ին Բիբիլովի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Հարավային Օսիան և Աբխազիան 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց որպես անկախ պետություններ։

Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներից մինչ այժմ Ուկրաինա է ուղարկել 2 000 զինծառայող։