Ապրիլ ամսվա հանգստյան օրերը Վրաստանում

Վրաստանում այս տարի ապրիլ ամսին ոչ աշխատանքային օրեր կհայտարարվեն ապրիլի 22-ը և 25-ը: Հետևաբար՝ հանգստյան օրերը կսկսվեն ապրիլի 22-ից և ներառյալ շաբաթ կիրակին տևեն 4 օր:

Ոչ աշխատանքային օրերը կապված են Վրաստանում Սուրբ Զատկի տոնի հետ, որն այս տարի Վրաց Ուղղափառ եկեղեցին կնշի ապրիլի 24-ին։

Ապրիլ ամսին Վրաստանում ոչ աշխատանքային օր է համարվում նաև ապրիլի 9-ը, որը շաբաթ օր է:

Նշենք, որ ապրիլի 9-ին Վրաստանում նշվում է անկախության վերականգնման օր և 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման հետևանքով զոհերի հիշատակի օրը։