Ի՞նչ կփոխեի իմ համայնքում. գյուղ Օրջա

Ամեն մարդու համար իր համայնքը գեղեցիկ ու յուրահատուկ է:

Համայնքը, որտեղ ես ապրում եմ հպարտորեն, Սամցխե Ջավախեթիի, Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղն է։

Այն իր այցելուների առաջ բացում է նոր և դրախտային մի աշխարհ՝ լի բնության գեղեցիկ տեսարաններով. իմ համայնքը, իմ հայրենիքն է, իմ օդը, իմ ջուրը, իմ մանկությունը, իմ ծննդավայրը, իմ ներկան ու ապագան։

Մեր համայնքի յուրահատուկ առանձնահատկություններից ուզում եմ առանձնացնել մարդկանց բարությունն ու հյուրասիրությունը։

Ինչպես հայտնի է բոլոր համայնքներում առկա են բազմաթիվ խնդիրներ։ Իմ համայնքում էլ նույնպես կան շատ խնդիրներ։ Եթե ես հնարավորություն ունենայի ինչ-որ բան փոխելու, առաջնահերթ կհետևեի համայնքի մաքրությանը, աշխատատեղեր կբացեի։ Քանի, որ եթե աշխատատեղեր լինեն՝ կկանխվի արտագաղթը:

Իմ համայնքում արտագաղթը շատ է, գյուղացիների հիմնական մասը հանապազօրյա հացը վաստակում է արտերկրում աշխատելով։ Իսկ մյուս մասն էլ գյուղատնտեսության միջոցով, քանի որ մեր գյուղում պայմանները լավն են գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։

Հեղինակ՝ Անուշ Հարությունյան, Ախալքալաք, գյուղ օրջա

Նյութը պատրաստվել է «Ալիք Մեդիայի» նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» խմբագրակազմի հայացքների հետ: