Մառնեուլիում դանակահարել են երիտասարդ տղամարդու

Մառնեուլիում երիտասարդ տղամարդու են դանակահարել մսի խանութում․ տեղեկությունը տարածում է տեղական 24News.ge լրատվամիջոցը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Առայժմ անհայտ է, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը։

Պարբերականի հաղորդմամբ՝ այժմ տարածքը սահմանազատված է դեղին ժապավենով։ Ընթանում է քննություն։