Որոշ լցակայաններում վառելիքը թանկացել է

Միջազգային բորսայում Brent-ի մեկ բարել նավթի գինը 77 դոլար է, իսկ ռուսական Urals նավթի գինը գերազանցում է 57 դոլարը, որը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 1,5 տոկոսով։

Համաշխարհային շուկայում նավթի գնի աճին զուգահեռ, Վրաստանում վառելիքի ինքնարժեքը նախորդ շաբաթվանից բնութագրվում է աճի միտումով, գրում է Business Media Georgia-ն:

Wissol լցակայանների ցանցում վառելիքի գները վերջին անգամ փոփոխվել են մայիսի 23-ին, իսկ «եվրո ռեգուլյար» վառելիքի 1 լիտրի արժեքը 2,35 լարիից դարձել է 2,39 լարի։ Wissol ցանցում վառելիքի այլ տեսակների արժեքը մնում է անփոփոխ։

Gulf լցակայանների ցանցում վառելիքի գնի վերջին փոփոխությունն այսօր է կատարվել, և բոլոր տեսակի բենզինը թանկացել է 6 թեթրով։ Ըստ վառելիքի տեսակի՝ գներն աճել են հետյալ կերպ.

  • G-Force super՝ 3,45 լարի, մայիսի 13-ին հաստատված 3,39 լարիի փոխարեն,
  • G-Force պրեմիում՝ 2,65 լարի, մայիսի 13-ին սահմանված 2,59 լարիի փոխարեն,
  • G-Force Euro regular՝ 2,41 լարի, մայիսի 13-ին հաստատված 2,35 լարիի փոխարեն,
  • «եվրո ռեգուլյար»՝ 2,31 լարի, մայիսի 13-ին հաստատված 2,25 լարիի փոխարեն:

Նշենք, որ բրենդային լցակայանների մյուս ցանցերում՝ Socar-ում, Lukoil-ում վառելիքի գները դեռ ճշգրտված չեն, իսկ Rompetrol-ի ու Portal-ի դեպքում հրապարակված տեղեկությունը դիտարկման հնարավորություն չի տալիս։