Պուտինը խախտում է այն սկզբունքները, որոնք խախտել է 2008-ին. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ուկրաինայում խախտում է բոլոր այն միջազգային ​​սկզբունքները, որոնք խախտել է Վրաստանում 2008 թվականին:

«Այն սկզբունքները, որոնք Ռուսաստանը խախտեց 2008 թվականին, երբ ներխուժեց Վրաստան, նույնն են, որոնք այսօր խախտում է Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում։ Այն սկզբունքները, որ սահմանները պետք է մնան անձեռնմխելի, իսկ մեծ պետությունները իրավունք չունեն ճնշել փոքր երկրներին, վտանգված են», — «Մթավարի արխիի» լրագրողի հարցին ի պատասխան ասել է Նեդ Փրայսը:

Նրա խոսքով, անկախ ամեն ինչից ԱՄՆ-ն հավատարիմ է այս սկզբունքներին և կոչ է անում կանգնել Ուկրաինայի կողքին։