Վրաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է քննարկել Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունների արգելման հարցը:
Այսօր` հոկտեմբերի 28-ի նիստի ընթացքում պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՍԴ-ի նախկին դատավոր Մայա Կոպալեիշվիլին դիմել է «Վրացական երազանք»-ի պատգամավորներ Արչիլ Գորդուլաձեին և Թորնիկե Ճեիշվիլիին՝ հիշեցնելով, որ երկուսն էլ իր ուսանողներն են եղել Թբիլիսիի պետական համալսարանում։
Կոպալեիշվիլին այս հայտարարությունն արել է Բաթումիում կայացած Սահմանադրական դատարանի նիստում, որտեղ նա ներկայացնում է «Փոփոխությունների համար կոալիցիա»-ն հինգ ընդդիմադիր կուսակցությունների արգելման գործում։
«Ես կցանկանայի ձեզ ասել, որ պարոն Արչիլ Գորդուլաձեն և պարոն Թոռնիկե Ճեիշվիլին իմ ուսանողներն էին Թբիլիսիի պետական համալսարանում։ Հետաքրքիր է, թե ինչ սպառնալիք եմ ներկայացնում ես՝ Մայա Կոպալեիշվիլին, ով ամբողջ կյանքում՝ Վրաստանի անկախություն օրից ի վեր, պայքարել է արդարության, օրենքի գերակայության և այս երկրում ժողովրդավարության հաստատման համար, և ինչպե՞ս կարող ենք ես և իմ գործընկերները սպառնալիք հանդիսանալ այս երկրի ապագայի համար։
Ինչպե՞ս եք պաշտպանելու ժողովրդավարությունը, երբ վերացնում եք բազմակուսակցական համակարգը և ցանկանում եք հաստատել միակուսակցական համակարգ», — ասել է Կոպալեիշվիլին։