Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի տեղեկատվությամբ՝ ստաժավորման ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Նրա հայտարարությամբ՝ 3500 թափուր աշխատատեղի համար մուտք է գործել 55 հազար հայտ, որոնցից 5600-ը եղել է եզակի։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում անցյալ տարի մոտ 50%-ը շարունակել է գործունեությունը հանրային հաստատություններում, այդ թվում՝ մի մասին երկարաձգվել է ստաժավորման ժամկետը, 160-ի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, իսկ նրանցից 40-ն անցել է մրցույթ և դարձել հանրային ծառայող։
«Շատ մեծ ծրագիր է. դրանում ներգրավված է 364 գերատեսչություն, ինչպես նաև ինքնակառավարման մարմիններ։ Մենք խնդրեցինք ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն ներգրավվել, քանի որ մարզերում ևս տեղի երիտասարդների համար պետք է լինեին ավելի շատ հնարավորություններ ստաժավորում անցնելու համար։ Թբիլիսիում, ինչպես գիտեք, շատ գերատեսչություններ են կենտրոնացած, ինչպես կենտրոնական իշխանության մասում, այնպես էլ իրավաբանական անձանց, պետական ընկերությունների տեսքով, շատերը, և արդյունքում մենք ստացանք շուրջ 3500 թափուր աշխատատեղ։ Մենք ունեինք 55 հազար հայտ, որոնցից 5600-ը եզակի էին։ Սա վկայում է շատ մեծ հետաքրքրության մասին, և ընտրվել է մինչև 1500 ստաժոր»,– նշել է Լևան Ժորժոլիանին։