Վրաստանը պետք է էլ ավելի սահմանափակի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ. NDI

«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հարցման համաձայն՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Վրաստանում հասարակության վերաբերմունքը զգալիորեն փոխվել է, և այժմ հարցվածների մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների սահմանափակմանը։ 

Հարցվածների 39 տոկոսը կարծում է, որ Վրաստանը պետք է էլ ավելի սահմանափակի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ 27 տոկոսը կարծում է, որ տնտեսական հարաբերությունները պետք է մնան այնպես, ինչպես կան, իսկ 25 տոկոսը կարծում է, որ Վրաստանը պետք է էլ ավելի խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ 9 տոկոսը ձեռնպահ էր մնացել։

Նշենք, որ մինչ Ուկրաինայի հետ պատերազմը հարցված բնակչության մեծ մասը՝ 53 տոկոսը կարծում էր, որ պետք է խորացնել վրաց-ռուսական տնտեսական հարաբերությունները։ 23 տոկոսը կողմ է եղել հարաբերությունների սահմանափակմանը, իսկ 16 տոկոսը կարծում էր, որ տնտեսական հարաբերությունները պետք է մնան այնպես, ինչպես եղել են։ 8 տոկոսը ձեռնպահ էր մնացել։

Հարցումներն իրականացվել են դեմ առ դեմ՝ փետրվարի 3-15-ը և մարտի 9-20-ը, մասնակցել է ավելի քան 2 020 քաղաքացի ամբողջ Վրաստանից։ Հարցման միջին սխալի սահմանը -/+ 1,6-1,8 տոկոս է։