Վրաստանի նախկին վարչապետը մասնակցել է բողոքի ակցիային

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվող բողոքի ակցիային ներկա է գտնվել Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։

Նա լրատվամիջոցներին որևէ մեկնաբանություն չի տվել: Գախարիայի մամուլի գրասենյակից InterPressNews-ին հայտնել էին, որ նախկին վարչապետը հանրահավաքում եղել է մեկ ժամ։

Գախարիան արդեն լքել է Ռուսթավելի պողոտան։

Թբիլիսիի իրավիճակը լարվել էր, երբ խորհրդարանն անսպասելիորեն երեկ լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Վաղ առավոտյան արդեն Ռուսթավելիի պողոտայում միայն ոստիկանական ուժերն էին։

«Օտարերկրյա գործակալների» օրինագծերն ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով