Վրաստանը կորցրել է «ազատ» ինտերնետ ունեցող երկրի կարգավիճակը

Freedom House-ի 2026 թվականի զեկույցի համաձայն՝ Վրաստանը կորցրել է «ազատ» ինտերնետ ունեցող երկրի կարգավիճակը և հայտնվել է «մասամբ ազատ» կատեգորիայում։

Տեղեկության համաձայն` ամերիկյան կազմակերպությունը փոխել է Վրաստանի կատեգորիան առցանց ակտիվիզմի սահմանափակումների հետևանքով։

Freedom House-ի համաձայն՝ Վրաստանի ինտերնետային ազատության ինդեքսը 100-ից 68 միավոր է։ Այս միավորներով երկիրը հայտնվել է «մասամբ ազատ» կատեգորիայում։ Նախորդ գնահատման համաձայն՝ Վրաստանը պատկանում էր «ազատ» երկրների շարքին։