«Նախագահը լռում է». Զուրաբիշվիլին՝ Գվարամիային ներում շնորհելու մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի հայտնել՝ մտադի՞ր է ներում շնորհել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային։

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, փողոցում նախագահ Զուրաբիշվիլիին «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրողը հարցրել է՝ պատրաստվո՞ւմ է արդյո՞ք ներում շնորհել Գվարամիային։

«Նախագահը լռում է»,- պատասխանել է Զուրաբիշվիլին։

Ի դեպ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ևս մեղավոր է ճանաչել Գվարամիային, ըստ այդմ՝ ուժի մեջ է մնացել Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից նրա ազատության կասեցումը 3 տարի 6 ամսով։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Գվարամիային բանտում թողնելու փաստին և նշել, որ այն ժամանակ, երբ Վրաստանի հավատարմությունն անաչառ դատական ​​համակարգին ու ԶԼՄ-ների բազմակարծությանը հատուկ քննության առարկա է՝ Գվարամիայի շարունակվող ազատազրկումը վտանգի տակ է դնում վրաց ժողովրդի հստակ ընտրությունը և վրաց առաջնորդների հայտարարած նպատակը՝ ավելի անվտանգ, ժողովրդավարական, եվրոպական ապագա:

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան կոչ է անում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` օգտվել իր սահմանադրական իրավունքից և ազատություն շնորհել Գվարամիային։

Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը, արձագանքելով Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գործով վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմանը, ասել է, որ որոշումը կասկածի տակ է դնում Վրաստանի եվրոպական ուղին։

Մեդիապաշտպանության կոալիցիան Զուրաբիշվիլիին կոչ է արել ներում շնորհել Գվարամիային