Թբիլիսիում ժամանակավորապես փակվել է «Ոսկու բորսան»

Թբիլիսիում «Ոսկու բորսան» փակվել է մինչև փետրվարի 1-ը։ Այս մասին հայտնել է տնօրեն Էթեր Կղիփիանին` նշելով, որ փակման պատճառը եղել է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը։ 

«Մենք երկու շաբաթը մեկ անցկացնում ենք կորոնավիրուսի թեստավորում, և վերջին շրջանում ունեցել ենք հաստատված բազմաթիվ դեպքեր, ուստի որոշեցինք փակել այն մինչև փետրվարի 1-ը», — ասել է Կղիփիանին: