Բաթումիում ձերբակալվել է ցույցի 75 մասնակից․օմբուդսմենի գրասենյակ

Նախնական հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Բաթումիում բերման է ենթարկվել  ցույցի շուրջ 75 մասնակից:  Այս մասին մարտի 14-ին հայտարարել է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Ցիալա Քաթամաձեն:

«Անցած երեք օրերին  գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել  են շուրջ 30 ձերբակալվածի հետ, տեղեկացել են, թե ինչ պայմաններում են նրաք  բերման ենթարկել։ Առաջիկա օրերին կհանդիպենք նաև մյուսներին»,-Քաթամաձեի խոսքերն է մեջբերում «interpressnews.ge»-ն:

Հիշեցնենք՝ մարտի 11-ի լույս 12-ի գիշերը  Բաթումիում Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության շենքի հարակից տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները այրել ու շրջել են ոստիկանական մեքենաներ,  վնաս հասցրել նաև քաղաքի ենթակառուցվածքներին:  Բաթումիի քաղաքապետի խոսքով, անկարգությունների հետևանքով քաղաքին հասցված վնասը կազմել է մոտ 150 հազար լարի։

Թողնել պատասխան