Աբխազիայի 22 ընտրատարածքներում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի 35 ընտրատարածքներից  22-ում   խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ  տեղի կունենա: 

Ընտրությունների նախնական արդյունքերով Գութաութիի շրջանում առաջին  փուլում հաղթել է նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Ընդդիմության առաջնորդներից, պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ասլան Բժանիան երկրորդ փուլ է անցել:   Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Աբխազիայի խորհրդարանի նոր կազմը հայտնի կդառնա երկու շաբաթից, երբ հայտնի կդառնան 22 ընտրատարածքներում նշանակված երկրորդ փուլի արդյունքները:

Մասամբ ճանաչված պետության 35 պատգամավորական տեղի համար 137 թեկնածու էր պայքարում:

Ընդդիմադիրների հաշվարկով՝ առաջին փուլի արդյունքներով առնվազն 5 ընդդիմադիր պատգամավոր խորհրդարան է անցել:

Թողնել պատասխան