Վրաստանն ու Հնդկաստանը ուղիղ ավիահաղորդակցում կունենան

Վրաստանն ու Հնդկաստանը ուղիղ ավիահաղորդակցություն ունենալու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել: Համապատասխան պայմանագիր է ստորագրվել նախօրեին՝ Հնդկաստանում գտնվող էկոնոմիկայի նախարար Գեորգի Գախարիայի և Հնդկաստանի քաղավիացիայի նախարար Աշոկ Գաջապատիի կողմից, փաստաթուղթը թույլ է տալիս տարբեր ուղղություններով ավիահաղորդակցում իրականացնել: Վրաստանի կողմից ավիափոխադրողների համար ուղղություններ են ընտրվել Դելին, Մումբայը, Հայդարաբադը, Բենգալուրուն, Չենայը, Գոան:

Մինչ այս Վրաստանն ու Հնդկաստանն օդային հաղորդակցություն չեն ունեցել: Կողմերը նաև համատեղ փաստաթուղթ են ստորագրել՝ երկու երկրների միջև ազատ առևտրի նպատակայնության հետազոտման մասին: Հնդկաստանը Հարավային Ասիայում Վրաստանի առաջատար առևտրային գործընկերն է: Վրաստանի՝ Հնդկաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարի կազմել է 99 մլն դոլար: Արտահանումն աճել է 54,9%-ով (22 մլն.դոլար), իսկ ներմուծումն ավելացել է 52,8%-ով (77 մլն դոլար):

Թողնել պատասխան