Փարաջանովին նվիրված երեկո Թբիլիսիում․ լուսանկարներ, տեսանյութ

Անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված հերթական հուշ-երեկոն անցկացվեց Թբիլիսիի սակրեբուլոյի շենքում։ Միջոցառումը նախաձեռնել էին «Վիրահայերի միությունն» ու Թբիլիսիի քաղաքապետարանը։

Ցուցահանդեսին հրավիրված էին բազմաթիվ հյուրեր, մշակութային գործիչներ, որոնցից շատերն անձամբ են ճանաչել ռեժիսորին և աշխատել նրա հետ: 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև յոթերորդ անգամ անցկացված Փարաջանովի անվան նկարների մրցույթի ամփոփումը  և ներկայացվեցին հաղթողները:

Արթուր Մոսոյան