Հրապարակվել են ուսուցիչների 2022 թվականի քննությունների հարցաշարի օրինակները

Կարգավիճակը բարձրացնել ցանկացող ուսուցիչների քննությունների 2022 թվականի հարցաշարերի օրինակները այժմ առկա են։ Այս մասին հայտնում է Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC)։

Հայտնի է նաև՝ ոչ վրացալեզու դպրոցների լեզվի և գրականության ուսուցիչների քննության ծրագիրն ու հարցաշարի օրինակը։ Ինչպես նաև «հատուկ» ուսուցիչների, մենթորի և առաջատարի կարգավիճակ ունեցող ուսուցիչների պրոֆեսիոնալ ունակությունների քննության հարցաշարի ձևերը։

Բոլոր առարկաների հարցաշարերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ՝ ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների լեզու և գրականություն առարկան դասավանդող ուսուցիչները 2022-ին առարկայի մասնագիտական քննություն կհանձնեն։

Տաթև Խոցանյան