Գոգիաշվիլիի փողոցի բնակիչները ճանապարհի բարեկարգում են պահանջում

Թբիլիսիում՝ Կուկուրի Գոգիաշվիլիի փողոցում, տեղացիները բողոքի ակցիա են անցկացնում։ Բնակչությունը բողոքում է չբարեկարգված ենթակառուցվածքներից և համայնքից պահանջում է ճանապարհի բարեկարգում։

Ակցիայի մասնակիցների հայտարարությամբ՝ մայրաքաղաքի քաղաքապետարանը տարածքում նոր շինարարությունների թույլտվություններ է տալիս, սակայն համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման մասին չի հոգում։ Նրանց խոսքով՝ անձրևոտ եղանակին ստիպված են ցեխոտ ճանապարհներով տեղաշարժվել, իսկ չոր եղանակին փողոցը ծածկվում է փոշով։

Տեղացիները պահանջում են խնդրի շուտափույթ լուծում և համապատասխան գերատեսչությունների կողմից արձագանք։

«Անանցանելիություն, սարսափելի ցեխ անձրևի ժամանակ, փոսեր, դիտահորեր, որոնցով վնասում ենք մեքենաները, հետիոտները չեն կարողանում տեղաշարժվել, որովհետև սարսափելի ցեխ է։ Հիշում եմ՝ մեկ ամիս առաջ հարևանները հանդիպման էին գնացել, և պատասխանը շատ անբավարար էր։ Ասացին, որ շինարարություններ են ընթանում, և ճանապարհը չենք կարող սարքել», — ասել է տեղի բնակիչներից մեկը։