Հոկտեմբերի 31-ին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ անցկացվել է Եվրոպական հանրագիտարանների ցանցի (European Encyclopedia Network – EEN) համաժողովը՝ նվիրված Վրացական հանրագիտարանի գլխավոր գիտական խմբագրության հիմնադրման 60-ամյակին, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արեն Առաքելյանը։ Նա շնորհավորել վ Վրացական հանրագիտարանի խմբագրության ղեկավար Զուրաբ Աբաշիձեին և ընդգծել հանրագիտարանային գործունեության կարևորությունը ժողովուրդների և երկրների պատմության, գիտամշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման գործում։
Ա. Առաքելյանը նաև փոխանցել է Հայաստանի հանրագիտարանի խմբագրության ղեկավար Հովհաննես Այվազյանի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքները։
Եռօրյա համաժողովին մասնակցում էին եվրոպական 15 երկրների ներկայացուցիչներ: