Ընդդիմադիր հեռուստաընկերության գլխավոր տնօրենին հարվածել են

«Ինչոր մեկը կողքից հարվածեց, չտեսա, թե ով էր»,- այս մասին հայտարարել է ընդդիմադիր հայացքներ ունեցող «Մթավարի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:

Վերջինս պնդում է, որ դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի քաղաքային դատարանի բակում, հարվածել են նրա դեմքին:

«Գնում էի իմ ճանապարհով ու հանկարծ ինչ-որ մեկը հարվածեց»,- հայտարարել է Գվարամիան: