Պատվաստումները խթանող ծրագիրը կշարունակվի նաև հունվարին

Կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին տրվող 200 լարի վճարը կգործի մինչև հունվարի վերջ։ 

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ կատարվող պատվաստումները խրախուսելու նպատակով ներդրված 200-ական լարիի (մոտ 65 դոլար) խրախուսման ծրագրի շահառուների տարիքային շեմը նվազեցվել է։ Այսուհետ ծրագրից 60 տարեկանի փոխարեն կարող են օգտվել նաև 50 տարեկանից բարձր քաղաքացիները։

Տաթև Խոցանյան