«Հարցը դեռ ուսումնասիրվում է»․ Օմբուդսմենի աշխատակազմը՝ ընդդիմադիր կուսակցությունների արգելման հայցի մասին

«Ուսումնասիրում ենք հարցը, թե ինչ դիրքորոշում կունենանք՝ դեռևս անհայտ է», — Հանրային պաշտպանի աշխատակազմում ասում են կուսակցությունների արգելման գործի վերաբերյալ։

«Մեզ հայտնի է այս հարցը, ընթանում է դրա մշակումը, և եթե Հանրային պաշտպանը որոշում կայացնի կարծիք ներկայացնել, անպայման կներկայացնենք․․․ Իսկապես չունեմ պատասխան ավելիին, քան ասացի ձեզ։ Այս փուլում կոնկրետ որոշում կայացված չէ», — ասել է Թամար Գվարամաձեն «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե էլ որքան ժամանակ է անհրաժեշտ աշխատակազմին հարցը ուսումնասիրելու համար այն դեպքում, երբ հայցի հիմնական մասը հայտնի էր դեռ մի քանի ամիս առաջ։

Երեք ընդդիմադիր կուսակցությունների («Ազգային շարժում», «Լելո — Ուժեղ Վրաստան», «Կոալիցիա փոփոխությունների համար») լուծարման պահանջով «Վրացական երազանք»-ը Սահմանադրական դատարան էր դիմել 2025 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ՏԻՄ ընտրությունների անցկացումից մի քանի շաբաթ անց։ 2026 թվականի ապրիլի 20-ին հայտնի դարձավ, որ հայցին ավելանում էր «Ֆեդերալիստներ» ընդդիմադիր կուսակցությունը, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 14-ին «Վրացական երազանքում» հայտնեցին, որ ցանկին ավելացնում են «Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցությունը։

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 13-ին պարզ դարձավ, որ գործի քննությունը կսկսվի հոկտեմբերի 21-ին։