Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել։ Այս մասին տեղեկությունը տարածում է ռուսական մեդիան։
Նրանց փոխանցմամբ՝ հունվարից սեպտեմբեր ներառյալ Վրաստան է մուտքագրվել 1.6 միլիոն դոլարի արժողության օղի։
Ռուսական մեդիայի հաղորդմամբ՝ արտահանումն աճել է գրեթե 5 անգամ։ Նախորդ գագաթնակետը գրանցվել էր 2024 թվականին, երբ նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել էր 441 հազար 600 ԱՄՆ դոլար։