Թբիլիսիի մետրոպոլիտենի վարորդները պահանջում են աշխատավարձի 20 տոկոս բարձրացում

Թբիլիսիի մետրոպոլիտենի վարորդներն ու  Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 20 տոկոս բարձրացում։

Եթե ​​իրենց պահանջը չկատարվի, վարորդներն ու աշխատակիցները նախատեսում են միասնական գործադուլ անելլ։

Այս կապակցությամբ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցները հավաքվել են մետրոպոլիտենի Դիդուբե կայարանի մոտ և նախազգուշական բողոքի ակցիա անցկացրել։