300 հազար դոլար` Դադիանիի պալատի նորոգման և պահպանման համար

ԱՄՆ դեսպանատունը 300 հազար դոլար է հատկացրել Դադիանիի պալատի և այնտեղ գտնվող արվեստի նմուշների հավաքածուի վերականգնման ու պահպանման համար։

Վերոնշյալ դրամաշնորհի ձեռքբերումը նշվել է պալատում կայացած միջոցառմամբ, որին ԱՄՆ դեսպանի հետ մասնակցել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին։

Նախարարությունից հայտնել են, որ դրամաշնորհի նպատակը ցուցասրահների վերանորոգումն է և պատմական իրերի վերականգնումն ու պահպանումը։

Ըստ հաղորդագրության՝ դրամաշնորհով նախատեսված աշխատանքներում կներգրավվեն  Զուգդիդիի Դադիանիի պալատի աշխատակիցները և նրանց արտասահմանյան գործընկերները։

Նշենք, որ Դադիանիի պալատների պետական ​​պատմաճարտարապետական ​​թանգարանը գտնվում է Զուգդիդի քաղաքում։ Թանգարանը 1921 թվականի ապրիլին հիմնադրել է Սամեգրելոյի իշխան Դավիթ Լևանիի որդին՝ Դադիանիի հին պահեստ-գանձարանի և Սամեգրելոյի եկեղեցիներից ու վանքերից բերված վրացական հին նմուշների հիման վրա։