Ընտրական դաշինքների ինստիտուտը պետք է վերացնել. Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն անհրաժեշտ է համարել  ընտրական դաշինքների ինստիտուտի վերացումը։ 

«Եթե ցանկանում ենք կուսակցական համակարգ ստեղծել, որն այսօր չունենք, ապա ընտրական դաշինքների ինստիտուտն անպայման պետք է վերացնել»,-Զուգդիդիում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ  անցկացված հանրային քննարկմանն ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ ընտրական դաշինքների ինստիտուտի լուծարման մասին ընդունված որոշումը սկզբունքային է:

«Վրաստանի անկախությունից ի վեր արդեն 25 տարի է անցել, սակայն, կուսակցական համակարգ դեռևս չենք ձևավորել: Այդ ճանապարհին դաշինքների ինստիտուտը մշտապես մեծ խոչընդոտ է հանդիսացել: Եթե մենք դա այսօր չանենք,  երկրում երբևէ կուսակցական համակարգ չենք տեսնի»,- հայտարարել է Կոբախիձեն՝ վստահեցնելով, որ որոշումը երկրի զարգացման նպատակով է կայացվել։

Թողնել պատասխան