«ԿազՏրանսԳազ-Թբիլիսի» ընկերությունը զգուշացնում է հանրությանը

«ԿազՏրանսԳազ-Թբիլիսի» ընկերությունը հանրությանը նախազգուշացնող հատուկ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․

«Հայտնում ենք, որ վերջին մի քանի օրերին մեր ընկերության բաժանորդներին «ԿազՏրանսԳազ-Թբիլիսի» ընկերության անունից անհայտ անձինք են զանգահարում։ Նրանք բաժանորդներից ճշտում են ընտանիքի անդամների թիվն ու այլ անձնական տեղեկատվություն։ Բացի այդ, հետաքրքրվում են, արդյո՞ք ընկերությունը վերջին երեք ամիսներին իրականացրել է գազատարի ստուգման աշխատանքներ։ Անհայտ անձինք բաժանորդներին նաև առաջարկում են որոշակի գումարի դիմաց աշխատանքներ կատարել։

«ԿազՏրանսԳազ-Թբիլիսի» ընկերությունը հայտնում է, որ կազմակերպությունն այդ զանգերի հետ որևէ կապ չունի։ Նման զանգերի դեպքում մի հայտնեք անձնական տվյալներ, նաև անհապաղ տեղեկացրեք մեզ՝ զանգահարելով շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարին 2404004»,-նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան