Մետրոյի «Դիդուբե» կայարանում երթևեկությունը դադարեցվել է

Մետրոյի «Դիդուբե» կայարանում երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ «Ռուսթավի 2»-ի, ականատեսներն ասում են, որ մետրոպոլիտենի «Դիդուբե» և «Գոցիրիձե» հատվածում այս պահին մետրոպոլիտենի աշխատակիցներն են հավաքված:

Ըստ շրջանառվող լուրերի՝ աշխատանքները դադարեցվել են տեղի ունեցած վթարի պատճառով։ Նշվում է, որ գնացքը քաղաքացու է վրաերթի ենթարկել։
Մետրոյի կայարանից հաստատում են, որ միջադեպ է տեղի ունեցել, սակայն մանրամասներ դեռ չեն հայտնում։
Գնացքների տեղաշարժը դադարեցված է  մետրոյի կայարանի երկու ուղղություններով և դեռևս հայտնի չէ, թե երբ կվերականգնվի:

Թողնել պատասխան