Սաակաշվիլիի առողջության պահպանումը Վրաստանի իշխանությունների պարտականությունն է. ԱՄՆ Պետդեպարտամենտ

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ​​Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջության պաշտպանությունը Վրաստանի իշխանությունների պարտականությունն է։

Գրավոր մեկնաբանությամբ գերատեսչությունից հայտնել են «Ամերիկայի ձայն»-ին։

«Պարոն Սահակաշվիլիի առողջության և մարդու իրավունքների պաշտպանությունը Վրաստանի կառավարության պարտականությունն է։ Հիմք ընդունելով հանրային պաշտպանի, բժշկական փորձագետների առաջարկությունները՝ մենք կշարունակենք համագործակցել համապատասխան անձանց հետ Սաակաշվիլիի առողջության և բարեկեցության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, վաղը՝ դեկտեմբերի 14-ին, նշանակված է Սաակաշվիլիի ևս մեկ դատավարություն, որում պետք է քննարկվի վերջինիս պատժաչափը հետաձգելու կամ նրան ազատելու հարցը։