Նոյեմբերին արտահանումն ու ներմուծումն աճել են

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2022 թվականի նոյեմբերի արտաքին առևտրի հաշվետվությունը։

Ըստ այդմ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանն արտահանել է 491 մլն դոլարի ապրանք. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 61 մլն դոլարով՝ 14 տոկոսով։ 11 ամսում, ընդհանուր առմամբ, արտահանումը կազմել է 5,03 մլրդ դոլար, ինչը 31,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Արտահանման հետ մեկտեղ աճել է նաև ներմուծումը և կազմել 1,24 մլրդ դոլար, նախորդ տարվա համեմատ ներմուծման ծավալն աճել է 215 մլն դոլարով։