Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության (geostat) տվյալների համաձայն՝ 2026 թվականի I եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.9%-ով (193.7 լարիով) և կազմել 2363.8 լարի։
Ծառայության փոխանցմամբ՝ 2026 թվականի I եռամսյակում կանանց միջին աշխատավարձը կազմել է 1901.8 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2836 լարի։ Աշխատավարձերի տարեկան աճը կանանց մոտ կազմել է 157.7 լարի (9%), իսկ տղամարդկանց մոտ՝ 234.7 լարի (9%)։ Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց աշխատավարձը բոլոր ոլորտներում գերազանցել է կանանց աշխատավարձին։
Ցուցանիշները նվազել են 2025 թվականի IV եռամսյակի համեմատ։
Ըստ գործունեության տեսակների՝ համեմատաբար բարձր աշխատավարձ է արձանագրվել հետևյալ ոլորտներում.
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 5952.5 լարի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.9%-ով),
Տեղեկատվություն և կապ (հաղորդակցություն)՝ 4290.7 լարի (աճել է 3.1%-ով),
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 3230.4 լարի (աճել է 11.8%-ով),
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 3186.0 լարի (աճել է 7.1%-ով)։
Տվյալների համաձայն՝ 2026 թվականի I եռամսյակում բիզնես հատվածում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է 166.3 լարիով (7.7%) և կազմել 2335.9 լարի։
Ըստ գործունեության տեսակների՝ ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է տեղեկատվության և կապի (4358.6 լարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.4%-ով) և մասնագիտական, գիտական ու տեխնիկական գործունեության ոլորտներում (3632.7 լարի, աճել է 6.8%-ով)։