Հատուկ պենիտենցիար ծառայության գլխավոր տնօրեն Գիորգի Պատարիձեն դիմել է արդարադատության նախարար Պաատա Սալիային՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու խնդրանքով։
«Պարոն Պաատա, խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից», — ասված է դիմումի մեջ։
Բացի այդ, «Ինտերպրեսնյուսին» Արդարադատության նախարարությունում հաստատել են Գիորգի Պատարիձեի՝ Պենիտենցիար ծառայության ղեկավարի պաշտոնից ազատման մասին տեղեկությունը։
Հիշեցնենք. հայտնի էր դարձել, որ Վրաստանի դատախազությունը դիմել էր Արդարադատության նախարարությանը՝ Հատուկ պենիտենցիար ծառայության գլխավոր տնօրեն Գիորգի Պատարիձեի լիազորությունները կասեցնելու հանձնարարականով (հանձնարարական-առաջարկով)։