Կրկնակի կրճատվել է պայթուցիկ նյութերի ներմուծումը

Վրաստանում պայթուցիկ նյութերի ներմուծումը կրկնակի կրճատվել է, մասնավորապես, 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամսիներին երկիրը ձեռք է բերել 1,370 մլն դոլարի պայթուցիկ նյութեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,400 մլն դոլարի փոխարեն։ Այս մասին տեղեկություն է տարածել Ազգային վիճակագրության ծառայությունը։

2021 թվականի 11 ամսում Վրաստանը պայթուցիկ նյութեր է ներմուծել հետևյալ երկրներից.

Մոնտենեգրո՝ 501,8 հազար ԱՄՆ դոլար,

Բուլղարիա՝ 393,6 հազար ԱՄՆ դոլար,

Չինաստան՝ 278,4 հազար ԱՄՆ դոլար,

Լեհաստան՝ 169,7 հազար ԱՄՆ դոլար,

Գերմանիա՝ 15,2 հազար ԱՄՆ դոլար,

Թուրքիա՝ 11,1 հազար ԱՄՆ դոլար։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր